Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թ. Հայաստանում ք. Երևանում:
Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թ. Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և արժանացել լավագույն մրցանակների:
1992-1997 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը:
2000-2003 թթ. սովորել և ավարտել է Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը:
1993 թ-ից. աշխատել է Երգի Պետական թատրոնում որպես մեներգչուհի:
1994 թ-ից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ:
1995 թ-ից ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրաղաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանի բոլոր մարզերում:
2000 թ. «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրի մեջ արժանացել է առաջին մրցանակի:
2001 թ. «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի:
2001 թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Ճանապարհ դեպի», որը ներառում է ժողովրդական և էստրադային երգեր:
2002 թ. «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի: Նույն թվականին «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում:
2003 թ-ից ունեցել է մենահամերգներ Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում:
2004 թ. «Պարում են ասղերը» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:
2005 թ. ԱՄՆ-ում մասնակցել է «Հայուհիներ» նախագծում, որտեղ ամբողջությամբ հնչել են հին ժողովրդական սիրված երգեր:
2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Պետական ջազ նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել առաջին մեծ մենահամերգը։
2006 թվականին թողարկվել է «Հին ու Նոր» թվով 2 ձայնասկավառակը և DVD տարբերակը։
2009 թվականին հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ։
2011 թվականին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ՄԱԷ-ում։
2012 թվականին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։
2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացրել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։ Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ / Զինված ուժեր/ և ՊԲ /Պաշտպանության բանակ/ զորամասերում։ Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։
2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։
2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։
2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել և ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:
2015-2019 թվականներին համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Արցախում, Ավստրալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Քուվեյթում, Շվեդիայում, Հոլանդիայում, Լիբանանում:
2016 թ-ին հանդիսացել է ՛՛Վերածնունդ՛՛ միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ:
2016 թ-ից սկսել է աշխատել նաև, որպես հեռուստահաղորդավար:
2016-2019 թթ ունեցել է բազմաթիվ երգերի և տեսահոլովակների պրեմիերաներ` ( ՛՛Երազանքս կատարվեց՛՛, ՛՛Բախտի նվեր՛՛, ՛՛Թե աչքերս քեզ որոնեն՛՛ ՛՛Հայի աչքեր՛՛, ՛՛Ձյուն՛՛, ՛՛Աղջկաս՛՛):
2020 թ-ի մարտի մեկին լույս է տեսել ՛՛Սիրում եմ՛՛ խորագրով երգերի հավաքածուն`, որտեղ զետեղված են բոլոր այն ռոմանտիկ և սիրված երգերը, որոնք պատմում են միայն սիրո մասին։
Այսօր Զարուհի Բաբայանի բոլոր երգերը հասանելի են Apple Music, Spotify, Itunes, Yandex Music և այլ հարթակներում: