Zaruhi Babayan

Իմ Մասին

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թ. Հայաստանում ք. Երևանում:

Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թ. Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և արժանացել լավագույն մրցանակների:

1992-1997 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը:

1993 թ-ից. աշխատել է Երգի Պետական թատրոնում որպես մեներգչուհի:

1994 թ-ից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ:

1995 թ-ից ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրաղաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2000 թ. «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրի մեջ արժանացել է առաջին մրցանակի:

2001 թ. «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի:

2001 թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Ճանապարհ դեպի», որը ներառում է ժողովրդական և էստրադային երգեր:

2002 թ. «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի: Նույն թվականին «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում:

2003 թ-ից ունեցել է մենահամերգներ Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում:

2004 թ. «Պարում են ասղերը» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

2005 թ. ԱՄՆ-ում մասնակցել է «Հայուհիներ» նախագծում, որտեղ ամբողջությամբ հնչել են հին ժողովրդական սիրված երգեր:

2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Պետական ջազ նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել առաջին մեծ մենահամերգը։

2006 թվականին թողարկվել է «Հին ու Նոր» թվով 2 ձայնասկավառակը և DVD տարբերակը։

2009 թվականին հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ։

2011 թվականին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ՄԱԷ-ում։

2012 թվականին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։

2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացրել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։ Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ / Զինված ուժեր/ և ՊԲ /Պաշտպանության բանակ/ զորամասերում։ Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։

2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։

2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։

2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել և ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

2015-2019 թվականներին համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Արցախում, Ավստրալիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Քուվեյթում, Շվեդիայում, Հոլանդիայում, Լիբանանում:

2016 թ-ին հանդիսացել է ՛՛Վերածնունդ՛՛ միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ:

2016 թ-ից սկսել է աշխատել նաև, որպես հեռուստահաղորդավար:

2016-2019 թթ ունեցել է բազմաթիվ երգերի և տեսահոլովակների պրեմիերաներ` ( ՛՛Երազանքս կատարվեց՛՛, ՛՛Բախտի նվեր՛՛,  ՛՛Թե աչքերս քեզ որոնեն՛՛  ՛՛Հայի աչքեր՛՛, ՛՛Ձյուն՛՛,  ՛՛Աղջկաս՛՛):

2020 թ-ի մարտի մեկին լույս է տեսել ՛՛Սիրում եմ՛՛ խորագրով երգերի հավաքածուն`,  որտեղ զետեղված են բոլոր այն ռոմանտիկ և սիրված երգերը, որոնք պատմում են միայն սիրո մասին։

Այսօր Զարուհի Բաբայանի բոլոր երգերը հասանելի են Apple Music, Spotify, Itunes, Yandex Music և այլ հարթակներում: 

Զարուհի Բաբայան

Կիլիկիա

Զարուհի Բաբայան

Սիրելիս

Զարուհի Բաբայան

Սիրուն տղա

Զարուհի Բաբայան

Գազել Երևանինն

Զարուհի Բաբայան

Գարնան հուշեր

Զարուհի Բաբայան

Վերադարձ

Զարուհի Բաբայան

Ադանայի ողբը

Զարուհի Բաբայան

Բերդ

Զարուհի Բաբայան

Հույս ու սեր

Զարուհի Բաբայան

Ասա ինչ անեմ

Զարուհի Բաբայան

Զարուհի Բաբայան, Սոֆի Դեվոյան - Հարս ու սկեսուր

Զարուհի Բաբայան

Արի ինձ հետ

Զարուհի Բաբայան

Գիշերվա երգ

Զարուհի Բաբայան

Գովք ֆիդայուն

Զարուհի Բաբայան

Հայաստան

Զարուհի Բաբայան

Հենց այնպես

Զարուհի Բաբայան

Երգ ճանապարհի

Զարուհի Բաբայան

Շալախո

Զարուհի Բաբայան

Սոխակ

Զարուհի Բաբայան

Հով արեք

Զարուհի Բաբայան

Sweet Georgia Brown

Զարուհի Բաբայան

Ոնց դիմանամ

Զարուհի Բաբայան

Love for sale

Զարուհի Բաբայան

Յարիմո

Զարուհի Բաբայան

Բերդ

Զարուհի Բաբայան

Երևան

Զարուհի Բաբայան

Ադանա

Զարուհի Բաբայան

Բախտի նվեր

Զարուհի Բաբայան

Ձյուն

Զարուհի Բաբայան

Երազանքս կատարվեց

Զարուհի Բաբայան

Երգ ուրախության

Զարուհի Բաբայան

Հայի աչքեր