Facebook Google+ Youtube Instagram
Light Version
Dark Version Reset Style

Zaruhi Babayan

Զարուհի Բաբայանը ծնվել է 1975 թ. Հայաստանում ք. Երևանում:

Երգարվեստի ճանապարհը սկսել է 1987 թ. Հ. Իգիթյանի Գեղագիտական կենտրոնի ջազ-փոփ երգչախմբում, որի կազմում իբրև մենակատար մասնակցել է բազմաթիվ մրցույթ-փառատոնների և արժանացել լավագույն մրցանակների:

1992-1997 թթ. սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը:

2000-2003 թթ. սովորել և ավարտել է Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ջազային ֆակուլտետը:

1993 թ-ից. աշխատել է Երգի Պետական թատրոնում որպես մեներգչուհի:

1994 թ-ից աշխատանքը համատեղել է գեղագիտական կենտրոնի «Վաղորդյան կաթիլներ» և «Ջեզլ» մանկապատանեկան էստրադային խմբերի խմբավարի աշխատանքի հետ:

1995 թ-ից ունեցել է մենահամերգներ Երգի Պետական թատրոնում և հյուրաղաղերով ելույթ է ունեցել ԱՄՆ-ում, Անգլիայում, Ռուսաստանում և Հայաստանի բոլոր մարզերում:

2000 թ. «Սայաթ-Նովա» մրցույթին լիրիկական ժանրի մեջ արժանացել է առաջին մրցանակի:

2001 թ. «Կռունկ» փառատոնին «Շալախո» երգի համար արժանացել է «լավագույն ժողովրդական մշակում» մրցանակի:

2001 թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը «Ճանապարհ դեպի», որը ներառում է ժողովրդական և էստրադային երգեր:

2002 թ. «American Music Awards»-ում ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի: Նույն թվականին «Ճանապարհ դեպի» ձայնասկավառակը ճանաչվել է լավագույնը փոփ-ֆոլկ անվանակարգում:

2003 թ-ից ունեցել է մենահամերգներ Լիբանանում, Գերմանիայում, Անգլիայում:

2004 թ. «Պարում են ասղերը» միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի:

2005 թ. ԱՄՆ-ում մասնակցել է «Հայուհիներ» նախագծում, որտեղ ամբողջությամբ հնչել են հին ժողովրդական սիրված երգեր:

2005 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Պետական ջազ նվագախմբի և Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի մասնակցությամբ տեղի է ունեցել առաջին մեծ մենահամերգը։

2006 թվականին թողարկվել է «Հին ու Նոր» թվով 2 ձայնասկավառակը և DVD տարբերակը։

2009 թվականին հիմնել է երգի ստուդիա, որտեղ սովորում են 5-12 տարեկան երեխաներ։

2011 թվականին Հայաստանի Անկախության 20–ամյակին նվիրված համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում, Ռուսաստանում և ՄԱԷ-ում։

2012 թվականին լույս է տեսել նրա թվով 3 ձայնասկավառակը «Սիրելիս» անվանումով։

2012 թվականի սեպտեմբեր ամսից իրականացրել է «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծը ՀՀ ՊՆ և ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ։ Նախագծի շրջանակներում նկարահանվել է տեսահոլովակ Ռոբերտ Աբրահամյանի «Գովք Ֆիդայուն» երգի հիման վրա, որը նվիրված է Հայոց Բանակի կազմավորման տարեդարձին։ Հոկտեմբեր ամսից նախագծի շրջանակներում համերգային ծրագրերով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ / Զինված ուժեր/ և ՊԲ /Պաշտպանության բանակ/ զորամասերում։Համերգարշավը եզրափակվել է Երևան քաղաքում մեծ գալահամերգով։

2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար՝գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի կողմից Զարուհի Բաբայանը պարգևատրվել է Պաշտպանության Բանակի հուշամեդալով։

2013 թվականից հանդիսանում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության ազգային հետևորդ։

2014 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել և արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստ կոչմանը։

2015-2019 թվականներին համերգներով ելույթ է ունեցել Հայաստանում,Արցախում,Ավստրալիայում,Ամերիկայի Միացյալ Նահանգներում,Ռուսաստանում,Քուվեյթում,Շվեդիայում,Հոլանդիայում,Լիբանանում:

2016 թ-ին հանդիսացել է ՛՛Վերածնունդ՛՛միջազգային մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամ:

2016 թ-ից սկսել է աշխատել նաև, որպես հեռուստահաղորդավար

2016-2019 թթ ունեցել է բազմաթիվ երգերի և տեսահոլովակների պրեմիերաներ(՛՛Կիլիկիա՛՛,՛՛Երազանքս կատարվեց՛՛,՛՛Բախտի նվեր՛՛, ՛՛Թե աչքերս քեզ որոնեն՛՛ ՛՛Հայի աչքեր՛՛,՛՛Ձյուն՛՛, ՛՛Աղջկաս՛՛)


Zaruhi Babayan gets to know Ella for World Refugee Day 2015

Zaruhi Babayan

info@zaruhibabayan.com

Հայաստան, 0070, Երևան

Երվանդ Քոչարի փող., 12/1 շենք

(Նար-Դոսի անվան №14 դպրոցի շենքում)

+374 10 550833